Հնդկաստանի վրա է հարձակվում արևադարձային «Նիլամ» փոթորիկը: Այնտեղ իրավիճակն այժմ հիշեցնում է նույնը, ինչ մի քանի օր առաջ տեղի էր ունենում ԱՄՆ արևելյան հատվածում, ուր հասել է «Սենդի» փոթորիկը:
Տարհանվել է մոտ 150 000 մարդ, փակվել են դպրոցները, դադարեցված է նավահանգստի աշխատանքը: Ինչպես և Նյու Յորքում, այստեղ ևս ափ են նետվել նավթահան տանկերը, փրկարարները տարհանում են անձնակազմին: Ջրում հիմա հսկայական ալիքներ են, օդերևութաբանները նախազգուշացնում են, որ հնարավոր է մոտակա շրջաններն անցնեն ջրի տակ:
Ավելի վաղ փոթորիկը հարձակվել էր Շրի Լանկայի վրա, այնտեղ մահացել էին երկու մարդ, և հազարավոր մարդիկ լքել էին իրենց տները:









































