Հարցումները կատարվել են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Դանիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի և Նորվեգիայի՝ ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների շրջանում։
Հարցումների արդյունքները ցույց են տվել, որ Արևմտյան Եվրոպայի երկրների բնակիչների գրեթե 90 %-ը, եթե ԱՄՆ–ի ընտրություններին մասնակցելու իրավունք ունենար, կընտրեր գործող նախագահ Բարաք Օբամային:
Յոթ երկրներից և ոչ մեկում հանրապետական Ռոմնին 10 %-ից ավել ձայն չի հավաքել:
ԱՄՆ-ում, սակայն, թեկնածուները հավասար պայքար են մղում: YouGov-ի վերջին տվյալների համաձայն՝ Օբամային աջակացում է ամերիկացիների 48 %–ը, իսկ Ռոմնիին՝ 46 %:
«Անկասկած, շատ ամերիկացիների այնքան էլ չի հետաքրքրում, թե ինչ են մտածում եվրոպացիներն իրենց նախագահի թեկնածուների մասին: Մյուս կողմից՝ պատմությունը ցույց է տալիս, որ եթե նրանց նախագահը համբավ չի վայելում Եվրոպայում, ապա դա հեռուն գնացող հետևանքներ է ունենում Միացյալ Նահանգների հանդեպ եվրոպացիների վերաբերմունքի վրա»,- նշել է YouGov-ի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ղեկավար Ջո Թվայմանը:
Նրա խոսքերով՝ արտերկրում նախագահի հայտնի լինելուց կախված է նաև Վաշինգտոնի արտաքին քաղաքականության հաջողությունը:
«Եթե նույնիսկ Օբամային աջակցությունը հայրենիքում նվազում է, ապա Եվրոպայում նրա ժողովրդականությունը ստվերում է թողնում Ռոմնիին, ով դեռ պետք է տպավորություն գործի եվրոպացիների վրա»,- նշել է ընկերության ներկայացուցիչը:








































