Երեկ Քեյթ Հադսոնը հանգստանում էր Մալիբուի լողափում ընկերների և երկու որդիների հետ:
35-ամյա դերասանուհին խաղում էր երեխաների հետ և յոգայով էր զբաղվոմ սև լողազգեստով: Լողափնյա աքսեսուարներից աստղը նախընտրել է արևային ակնոցը, վզնոցն ու թևնոցը: Հադսոնի մանիկյուրն ու Պեդիկյուրը սպիտակ գույնով էր արված:
Ի դեպ, Քեյթի փեսացուն՝ Muse խմբի մենակատար Մեթթ Բելլամին, նրա կողքին չի նկատվել: Բայց անցած շաբաթ նա այցելել էր դերասանուհու ծննդյան տոնակատարությանը, որտեղ նրանից մեկ քայլ անգամ չէր հեռացել:
Հիշեցնենք, որ զույգը նշանված է 2011-ից և մեծացնում է 2-ամյա Բինգեմին: Դերասանուհու ավագ որդին՝ Ռայդերը, արդեն 10 տարեկան է:










































