Սիրիայի Հոմս քաղաքում վերջին աշխատանքներն են կազմակերպվում քաղաքից գրոհայիններին դուրս բերելու և պատանդներին ազատելու ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Ալ-Մայադին» հեռուստաալիքը՝ նման համաձայնություն է ձեռք բերվել նահանգապետ Թալյալ ալ-Բարազիի և զինված ընդդիմության ներկայացուցիչ Յակուբ Հելուի միջև:
Ըստ գործարքի պայմանների՝ գրոհայինները դուրս կբերվեն սիրիական Կարմիր Կիսալուսնի ավտոմեքենաներով, որոնց կուղեկցեն ՄԱԿ-ի աշխատակիցները: Ինչպես նախատեսվում է՝ գործողությունը կսկսվի երկուշաբթի՝ անմիջապես այն բանից հետո, երբ գրոհայինների կողմից կբացվի մարդասիրական միջանցքը:









































