ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը հրաժարվել է Նյու Ջերսի նահանգի խոշորագույն Ռատգերի համալսարանում դիպլոմների հանձնման արարողության ժամանակ ելույթի հրավերից, գրում է ITAR-TASS-ը:
Ռայսին հրավիրել էր համալսարանի նախագահ Ռոբերտ Բարչին: Տեղեկանալով այդ մասին` մի շարք ուսանողներ և դասախոսներ հայտարարել են, որ չեն ցանկանում նախկին պետքարտուղարին տեսնել տոնական արարողությանը: Նրանց խոսքերով՝ Ռայսն է կրում 2003թ. Իրաքում սկսված պատերազմի պատասխանատվությունը: Որոշ ուսանողներ նստացույց են կազմակեպել:
«Դիպոլմերի հանձնումը պետք է ուսանողների ու նրանց հարազատների համար ուրախ տոն լինի: Դժվար թե իմ ելույթը աջակցի դրան»,- նշվում է Ռայսի հայտարարության մեջ: Նախկին պետքարտուղարն իր ելույթի համար պետք է 35 հազար դոլար ստանար:
Ներկա պահին 59-ամյա Ռայսը քաղաքագիտություն է դասավանդում Սթենֆորդի համալսարանում:









































