Ֆիլիպինցի երիտասարդ նկարչուհի Լիվ Բուրենդեյին ոգեշնչում է միլիոնավոր մարդկանց համար սիրելի թարմացնող ըմպելիքը` սուրճը: Նա սուրճի աղացած հատիկներից հիասքանչ նկարներ է ստեղծում: Այս մասին գրում է Kedem.ru կայքը:
Նկարչուհին իր աշխատանքները բնութագրում է որպես մինիմալիստական: Նրա նկարների շարքում են կենդանիներ, թռչուններ, մարդիկ, մուլտֆիլմերի հերոսներ և այլն:
Իր սուրճե գլուխգործոցները Լիվ Բուրենդեյը ստեղծում է ատամմաքրիչի օգնությամբ, երբեմն դրանց հավելելով տերևներ ու փայտիկներ:










































