Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ավելի քան 70 ներկայիս պատգամավորներ չեն կարողանա մասնակցել 2015 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ գրում է թուրքական Sabah թերթը:
Այսպիսի որշում է ընդունվել իշխող կուսակցության հերթական համագումարի ժամանակ՝ ըստ ներքին կանոնադրության, որի համաձայն՝ նույն կուսակցության պատգամավորներն 3 ժամկետից ավելի ընտրվելու իրավունք չունեն:
Թերթի տվյալներով՝ 2015-ի ընտրություններին չեն կարողանա մասնակցել կուսակցության մի շարք հայտնի ներկայացուցիչներ, ինչպես՝ փոխվարչապետներ Բյուլենթ Արընջը, Բաշիր Աթալայը և Ալի Բաբաջանը, Բեքիր Բոզդաղը, իշխող կուսակցության ղեկավարի տեղակալ Հուսեյն Չելիքը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը, ԵՄ հարցերով նախարար և բանակցություններին պատվիրակության ղեկավար Մեւլութ Չավուշօղլուն:
Հայտնում են նաև, որ Թուրքիայի ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին:
Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2015-ի հունիսի 14-ին:










































