Monday, 27 07 2026
Վրաերթ Իսակովի պողոտայում. տղամարդը տեղում մահացել է
18:30
Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն այս տարվա առաջին կիսամյակում կրճատվել է 0․1 տոկոսով
18:10
Իրանը դիտարկում է Կասպից ծովում նավի վրա հարձակմանն արձագանքելու տարբերակները
Ալիևը մերձավորարևելյան «առաքելության» է ձգտում
17:50
«Պետք է անենք ամեն բան, որպեսզի նոր ճակատ չբացվի». Զելենսկին անդրադարձել է Թեհրանի սպառնալիքներին
Սուրբ Հովհաննես մատուռի մոտ մոլորված երեխաներին գտել են
17:30
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
«Օդային հրադադարի» վերաբերյալ որևէ կոնկրետ մանրամասն չկա․ Պեսկով
Ջերմաստիճանը կնվազի
16:50
ՖԻՖԱ-ի նախագահը համարում է, որ ԱԱ-ն հաջող է ընթացել
Դաշնակահար Վարդան Օվսեփյանն ու երգչուհի Տատիանա Պառռան երևանյան համերգով անմոռանալի օր կպարգևեն ջազի երկրպագուներին
Գազայի հարցով Խաղաղության խորհուրդը մտադիր է առաջիկա ամիսներին անկլավում ներդնել նոր կառավարման համակարգ
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի պաշտպանության նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման հեռանկարները
16:10
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
15:50
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի ճանապարհին 52 և 70–ամյա քաղաքացիները վնասվածքներ են ստացել
15:30
Պաղեստինի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել իսրայելական հարձակումները կանխելու համար
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով երկրորդ անձն է ձերբակալվել
15:10
Իրանն ու Հյուսիսային Կորեան փաստացի ներգրավված են պատերազմում. Զելենսկի
Ռուսաստանի «գերակայությանը վերջ տալու» Ադրբեջանի մոտիվացիան ո՞րն է
14:50
Թրամփը հերքել է լուրերը, որ Իրանի դեմ պատերազմում կա զինամթերքի պակաս
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 1.1 տրիլիոն դրամ
14:30
Կանադայում անտառային հրդեհի մակերեսը գերազանցել է 66 000 հեկտարը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով կա ձերբակալված․ նախաձեռնվել է քրեական վարույթ
14:10
Անդրեա Պիռլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1400-ը

«Հոկտեմբերի 27-ի գործով վկա Տիգրան Նազարյանը ԱՄՆ-ում քաղցկեղից չի մահացել»

«Հրապարակ» օրաթերթը վերջերս տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Հոկտեմբերի 27-ի գործով առանցքային վկա, Հ1-ի նախկին թղթակից, ԱՄՆ-ում առեղծվածային մահով մահացած Տիգրան Նազարյանը մահվանից առաջ տեսաձայնագրություն է ուղարկել Հայաստան: Հրապարակման համաձայն՝ Նազարյանը սենսացիոն բացահայտումներ է արել Հոկտեմբերի 27-ի կապակցությամբ՝ մասնավորապես գործին առնչություն ունենալու մեջ մեղադրել Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներին, երկրորդ նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանին:

Տիգրան Նազարյանը վերջին հարցազրույցը տվել է Լոս Անջելեսի AMGA հայկական հեռուստաալիքի «Վարագույր» ծրագրի տնօրեն, մեկնաբան Ռուդիկ Հովսեփյանին, որի ժամանակ գործի կապակցությամբ կրկին հետաքրքիր հայտարարություններ է արել:

«Առաջին լրատվական»-ը զրուցեց Ռ. Հովսեփյանի հետ՝ պարզելու համար, թե պատկերացում ունի՞, թե այդ նոր տեսաձայնագրությունն ինչ բովանդակություն կարող է ունենալ:

Ի պատասխան մեր հարցադրման՝ Հովսեփյանն ասաց, թե չի կարծում, որ Տիգրան Նազարյանը որևէ նոր բան կարող է ասած լինել: Նրա դիտարկմամբ՝ եթե լիներ նման ձայնագրություն, ապա այն մարդը, ում իբր դա ուղարկվելէ, վաղուց ջրի երես կհաներ:

Մեկ ուշագրավ հանգամանք պարզեցինք Ռուդիկ Հովսեփյանից: Մեր զրուցակիցը կասկածի տակ առավ պաշտոնական այն վարկածը, թե Տիգրան Նազարյանը մահացել է քաղցկեղից. «Այդ տեսաձայնագրությունը, իմ կարծիքով, հերթական տարածված բլեֆ է: Տիգրանը երբեք չէր սպասում մահվան: Ես իրեն տեսել եմ մահից կարճ ժամանակ առաջ, միանգամայն առողջ էր, ինձ էլ առողջություն էր մաղթում: Շնորհակալություն հայտնեց, որ իրեն այդ վիճակից հանել եմ: Ես էլ ասացի՝ որ օրը նորից ասելու բան ունենաս, արի, ասաց՝ եղավ: Շատ լավ էր. եթե Տիգրան Նազարյանը քաղցկեղ ունենար, նա այդ ժամանակ քիմիաթերապիա պետք է ընդուներ և այդ բարձր տրամադրությունը չէր ունենա, կասեր՝ հիվանդ է, անբուժելի հիվանդություն ունի: Հետո՝ այստեղ քաղցկեղից մահացող չկա, ամենածանր քաղցկեղից՝ արյան քաղցկեղից, մեկ կամ երկու ամսում մահացող չկա, եթե մահանում են, ուրեմն գոնե 3-4 տարի հիվանդ են եղել, այստեղ երկարացնում են կյանքը:

Գիտեք, ես աշխարհում ոչինչ չեմ բացառում, բայց ես չեմ հավատում: Ես հիմա հիվանդ եմ, ամբողջ քաղաքը գիտի, որ ես քիմիաթերապիա եմ ընդունում, իսկ ո՞նց եղավ, որ իր շրջապատից ոչ մեկը չգիտեր, որ նա քաղցկեղով հիվանդ է»,-ասաց Հովսեփյանը:

Ռուդիկ Հովսեփյանի խոսքով՝ Տիգրան Նազարյանը, մինչ իրեն հարցազրույց տալը փողոցում հանդիպել է իրեն և ընկճված ասել, որ վախենում է փողոց դուրս գալ. «Ես էլ ասացի, որ գա՝ խոսենք, եկավ, ու ինձ հետո շնորհակալություն էր հայտնում, որ դրանից հետո կարողացել է հանգիստ դուրս գալ փողոց, քանի որ նման հարցազրույցից հետո կարծում էր՝ իրեն ոչ ոք ձեռք չի տա:

Նա պարզ տեքստով ասաց, որ Ալիկ Հարությունյանը ամեն ինչից տեղյակ է եղել, այդ օրն էլ գինովցած է եղել: Քոչարյանի մասով նա տեղեկացրեց, որ ևս տեղյակ է եղել: Ասաց՝ Ռուդիկ ջան, Քոչարյանը պետք է հանցագործի հետ խոսի, որին ես եմ ներս բերում, ինձ ներս չեն թողնում, ինչի՞ մասին է խոսում: Տրամաբանորեն պետք է վախենար, որ հանցագործ է, հեչ որ չէ՝ աթոռը կարող է գլխին տար: Պահանջել են, որ նույնիսկ թիկնապահները, Տիգրան Նազարյանը դրսում սպասեն: Այդ սենյակում ոչ ոք չի եղել՝ հասկանում եք, ու ոչ մի վախ Քոչարյանի կողմից:

Չգիտեմ, Տիգրան Նազարյանը Նաղդալյանին շատ չբացահայտեց, ավելի փակում էր, իսկ մնացածի մասին ամեն ինչ էլ պատմեց»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում