Եվրամիությունը ծրագրում է ավելի քան 100 դիտորդ ուղարկել մայիսի 25-ին կայանալիք Ուկրաինայի նախագահական ընտրություններին: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով ԵՄ դիվանագիտության ղեկավարի մամլո քարտուղար Մայա Կոսյանչիչին:
«Ես կարծում եմ, որ Եվրամիությունից ավելի քան 100 դիտորդ կլինի»,- ասել է նա` հավելելով, որ հստակ թվի մասին տեղեկություն չունի:






































