Համացանցում մշտապես հայտնվում են չորքոտանիների մասին նոր տեսանյութեր: Դրանցում մեծ մասի «հերոսները» հատկապես կատվազգիներն են: Համացանցի նոր «աստղը» «դեմքի լուրջ արտահայտությամբ» աչքի ընկնող Թերդ անունով կատուն է:
Վերջին շրջանում նրա մասնակցությամբ տեսանյութերը դարձել են շատ հայտնի, իսկ Թերդն անձամբ ունի սեփական կայք, որը պարբերաբար թարմացվում է:
Այս կատվի յուրահատկությունը նրա մռութի անսովոր արտահայտության մեջ է. թվում է՝ կատուն ինչ-որ բանից միշտ դժգոհ է: Խիստ հայացքի համադրությամբ այն յուրահատուկ ազդեցություն է գործում դիտողների վրա:
Թերդի տերերը, սակայն, խոստովանում են, որ չնայած արտաքին խիստ տեսքին, կատուն շատ կենսուրախ է և ունի լավ «բնավորություն»:









































