Monday, 06 07 2026
18:10
Այս կազմով կարող էինք պայքարել մինչև առաջնության ավարտը. Անչելոտի
Թրամփը Ուկրաինային Patriot-ի լիցենզիա կտա՞
«Ռոսատոմն» առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ԱԷԿ
ՀՀ ն հանձնառու է կառուցողականորեն քննարկելու և պարզաբանելու բոլոր հարցերը․ Փաշինյանը՝ Միշուստինին
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ռուսաստանի դեսպանին
Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը

Ի՞նչ կարող էր անել Հայաստանը սիրիահայերի համար, որ մինչև հիմա չի արել. Վարդան Օսկանյան. Facebook

ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը Facebook-ի իր էջում գրել է.

Այսօր Հայաստանում հինգ հազարից ավելի սիրիահայեր կան, որոնք ապաստան են գտել հայրենիքում՝ հետևում թողնելով իրենց տներն ու գործերը: Նրանց և մեր մտքում հիմնականում երկու հարց կա՝ ե՞րբ և ինչպե՞ս է ավարտվելու սիրիական այս մղձավանջը և ի՞նչ կարող էր անել Հայաստանը սիրիահայերի համար, որ մինչև հիմա չի արել:

Առաջին հարցին ճիշտ պատասխանելու համար պետք է հասկանալ, թե որոնք են այս հակամարտության հիմնական պատճառները: Իմ կարծիքով՝ դրանք երեքն են. ա) Արաբական գարնան ստեղծած մթնոլորտը, բ) Սիրիայում քառասուն տարիների ընթացքում կուտակված լարվածությունն ու դժգոհությունը, գ) Ասադին տապալելու արտաքին ուժերի շահագրգռվածությունը:

Հակամարտության սկզբից երկու տարի անց այս գործոնները էապես փոխվել են. ոչ միայն Արաբական գարնան մթնոլորտը չկա, այլև այն երկրներում, որտեղ իշխանափոխություն է եղել, կա որոշակի հիասթափություն: Սիրիայի ներսում բնակչության մեծամասնությունն արդեն սկսում է զգալ, որ շատ մեծ գին է վճարում իր նախաձեռնած փոփոխությունների համար, որոնք ինչ-որ տեղ չարաշահվում են այլոց կողմից: Իսկ արտաքին ուժերն արդեն կարծես եկել են այն եզրահանգման, որ այս ճանապարհով դժվար է լինելու Ասադի տապալումը:

Ուստի այս իրավիճակը կարող է հույս տալ, թե հարցի հանգուցալուծումը կարող է մոտալուտ լինել: Բայց բարդությունն այն է, որ այս երկու տարվա ընթացքում Սիրիա այնպիսի ուժեր են թափանցել, որոնք անվերահսկելի են, և հարցի հանգուցալուծումն արդեն ինչ-որ տեղ կախված է նրանցից, քան միայն Ռուսաստան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունից, իշխանությունների և ընդդիմության հակամարտությունից ու պայմանավորվածություններից: Ուստի այսօր շատ դժվար է կանխատեսել, թե երբ և ինչպիսի ավարտ կունենա այս ամենը:

Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ապա հայերը Սիրիայի փոքրամասնություններից միակն են, որ իրենց հետևում ազգային պետություն ունեն: Սիրիահայերը մասամբ զգացին պետության գոյությունը, երբ Հայաստանը պայմաններ ստեղծեց հայրենիքում հանգրվանել ցանկացող սիրիահայերի համար: Հայաստանում հնարավորության սահմաններում քայլեր են արվում` կրթական, հոգևոր, կեցության, մշակութային և տարբեր արտոնությունների առումներով թեթևացնելու նրանց հոգսերը:

Խնդիրը, սակայն, այն է, որ հայ համայնքի գերակշիռ մասը մնում է Սիրիայում, և օր օրի նրա գոյությունը առավել մեծ հարցականի տակ է: Ահավասիկ այստեղ է, որ Հայաստանը լուրջ անելիք ունի և պետք է արդեն գործի դրած լիներ իր դիվանագիտական լծակները՝ թեթևացնելու մեր հայրենակիցների վիճակը Սիրիայի ներսում: Ես չեմ զգում մեր ակտիվ կոնսուլտացիաները մի կողմից Դամասկոսի, Մոսկվայի և Թեհրանի հետ, մյուս կողմից՝ այս խնդրում ակտիվ ներգրավվածություն ունեցող մյուս կողմի երկրների հետ: Առայսօր չի երևում առնվազն ԱՄՆ-ի, Կատարի, Լիբանանի և Հորդանանի հետ մեր դիվանագիտության աշխատանքը: Լավ կլիներ, իհարկե, որ հարաբերությունները այս աստիճան փչացրած չլինեինք Թուրքիայի հետ, որպեսզի նրա հետ ևս կարողանայինք խոսել: Կարծում եմ՝ արտգործնախարարը պետք է հանդիպում ունենա ՄԱԿ-ի միջնորդական առաքելության ղեկավար Լախդար Իբրահիմիի հետ:

Այլ կերպ ասած՝ այսօր սիրիահայ համայնքի գոյությունն ու անվտանգությունը պետք է լինի մեր արտաքին քաղաքականության առաջնային խնդիրներից մեկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում