Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թեքիրդաղի F տիպի բանտում հացադուլ անող երկու դատապարտյալ, որոնք այդտեղ են հայտնվել Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամ հանդիսանալու մեղադրանքով, կրակի են մատնել իրենց բանտախուցը:
Միջադեպը տեղի է ունեցել գիշերային ժամերին: Սակայն անվտանգության աշխատակիցներին հաջողվել է կարճ ժամանակ անց մարել հրդեհը: Ծխախեղդ եղած երկու բանտարկյալներին ցուցաբերվել է բուժօգնություն: Հրդեհի հետ կապված՝ տարվում է հետաքննություն:
Միևնույն ժամանակ նշվում է, որ Վանի F տիպի բանտում հացադուլ անող 200 քրդերից 182-ն այս առավոտյան վերջ են տվել հացադուլին: Մնացյալ 18-ը դեռ շարունակում են հացադուլը:









































