2012/13թթ «Ոսկե խաղակոշիկ»-ի համար պայքարում առաջին հոիզոնականը շարունակում է զբաղեցնել «Շյաուլյայ» ակումբի լիտվացի հարձակվող Արտուրաս Ռիմկևիչիուսը, ով Լիտվայի առաջնությունում 32 գոլ է հեղինակել և իր ակտիվում 32 միավոր ունի:
Սակայն Ռիմկևիչիուսը շուտով կկորցնի առաջատարի դիրքը, քանի որ կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսիին մնում է 3 գոլ խփել նրա ցուցանիշը գերազանցելու համար:
Իր դիրքերը բարելավել է նաև Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն, ով 1 միավորով շրջանցեց Դոնեցկի «Շախտյոր»-ի և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին:
Մխիթարյանը 1 միավորով գերազանցում է Ռադամել Ֆալկաոյին ու Զլատան Իբրահիմովիչին: Ռոբին վան Պերսին առայժմ 20-րդ տեղում է:
1. Արտուրաս Ռիմկևիչիուս, «Շլյաուայ» (Լիտվա) – 32 գոլ (32 միավոր)
2. Լիոնել Մեսսի, «Բարսելոնա» (Իսպանիա) – 13 (26)
…
4. Քրիշտիանու Ռոնալդու, «Ռեալ» (Իսպանիա) – 11 (22)
…
6. Հենրիխ Մխիթարյան, «Շախտյոր» (Ուկրաինա) – 14 (21)
7. Ռադամել Ֆալկաո, «Ատլետիկո» (Իսպանիա) – 10 (20)
8. Զլատան Իբրահիմովիչ, ՊՍԺ (Ֆրանսիա) – 10 (20)
…
20. Ռոբին վան Պերսի, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) – 8 (16)






































