Հոլիվուդյան դերասանուհի Քեմերոն Դիասը պատմել է աղջկա հետ ունեցած իր ռոմանտիկ հարաբերությունների մասին՝ գրում է viva.ua-ն:
41-ամյա կինոաստղը Glamour Անգլիա ամսագրի հետ հարցազրույցում խոստովանել է, որ կանանց համարում է անհավանական գրավիչ:
«Կարծում եմ՝ կնոջից ավելի հիանալի բան չկա, չէ՞ որ կանայք շատ, շատ գեղեցիկ են: Ինձ թվում է՝ ամեն կին սեքսուալ առումով գրավիչ է մեկ այլ կնոջ համար: Ես բնական եմ համարում վայելել կանացի գեղեցկությունը»,- ասել է դերասանուհին:
Հենց այդ արտահայտությունն էր ամերիկացի հայտնի հաղորդավար Էնդի Կոենին հիմք տվել ուղիղ հարց տալ. «Ունեցե՞լ եք կնոջ հետ հարաբերություններ», ինչին ի պատասխան հոլիվուդյան հայտնի շիկահերը ուղիղ ու առանց քաշվելու պատասխանել էր. «Այո, ես ունեցել եմ կնոջ հետ սիրավեպ, չեմ թաքցնի»:






































