Գեորգի Մարգվելաշվիլին, ով համարվում է խորհրդանշական ֆիգուր, ընդլայնում է սեփական ազդեցության ոլորտը՝ ի հակակշիռ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի: Այդ մասին է վկայում խորհրդարան ներկայացված «Քաղաքացիության մասին» օրենքի նոր խմբագրումը՝ հայտնում է Kommersant-ը:
Օրենքի նոր տարբերակը խորհրդարան է ներկայացրել Վրաստանի արդարադատության փոխնախարար Ալեքսանդր Բարամիձեն:
Համաձայն օրենքի նախկին տարբերակի՝ օտարերկրացիներին քաղաքացիություն տրամադրելու մասին պետության ղեկավարի որոշումները պետք է վավերացվեն վարչապետի կողմից:
Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության ժամկետի ավարտից հետո Վրաստանում ուժի մեջ է մտել նոր Սահմանադրությունը, որը իրական իշխանությունը կցում է կառավարության ղեկավարին:







































