Ճապոնիան անցել է ամառային հագուստի՝ «Աշխատանքի՝ առանց փողկապի» ծրագրի շրջանակում: Այս մասին հայտնում է Mainichi պարբերականը:
Cool biz համազգային ծրագիրը կոչված է կրճատել երկրում էներգիայի սպառումը:
Ծրագիրն աշխատում է փուլ առ փուլ: Այսօրվանից ճապոնացիները կարող են աշխատանքի գնալ առանց փողկապների ու պիջակների, իսկ հունիսի 1-ից կարող են անցնել ջինսերի, մարզաշապիկների և ցանկացած այլ հագուստի: Ազատ ոճի դիմաց ճապոնացիներին գրասենյակներում կարգելվի օդորակիչի ջերմաստիճանը իջեցնել 28 աստիճանից:
Ճապոնիայում ծրագիրը մեկնարկել է 2005 թվականին: Ճապոնացիները դրան հարմարվել են ոչ հեշտությամբ:






































