Կատալոնիայի Պոլիտեխնիկ համալսարանի ինժեներները Բարսելոնում ներկայացրել են աշխարհի ամենաթեթև փչովի կամրջի մոդելը, որը կարող է 20 տոնա պահել, գրում է ITAR-TASS-ը:
Ինչպես նշել է ծրագրի հեղինակներից մեկը՝ Խավիեր Մարսիպերը, 14-մետրանոց 5 տոնա կշռող կամուրջը երեք անգամ ավելի փոքր է, քան նմանատիպ մոդելները, այն կարող է օգտագործվել ջրհեղեղների ժամանակ մարդկանց տարհանելու համար:
Ինժեների խոսքերով՝ կամրջի քաշի նվազեցումը արվել է մետաղական դետալները փչովիներով փոխարինելու ադյունքում: Դրանից բացի, կամրջի կառույցը բաղկացած է 150 կգ կշռող բլոկներից, ինչը թույլ է տալիս ութ մարդու օգնությամբ, առանց հատուկ տեխնիկայի, մոնտաժել այն:
Նորույթի արտադրության համար արդեն հիմնվել է Build Air ընկերությունը: