Ամերիկացիների մոտ կեսը ցանկանում է, որ ԱՄՆ-ը նվազեցի իր դերը համաշխարհային ասպարեզում: Այս մասին են վկայում նոր հարցման արդյունքները, որն անցկացրել է The Wall Street Journal-ը՝ NBC News-ի հետ համատեղ: Նշվում է, որ պատասխանողները նման ցանկություններով են հանդես գալիս ուկրաինական ճգնաժամի ֆոնին:
Հարցվածների 47 տոկոսը կարծում է, որ Վաշինգտոնը պետք է փոքր ակտիվություն ցուցաբերի համաշխարհային գործերում: Հարցվածների 1/5-ից պակաս մասն է միայն ԱՄՆ-ի ավելի ակտիվ ներգրավման կոչ արել: Պարբերականի կարծիքով՝ վերջին տասնամյակների միտումների համեմատ նման բաշխվածությունը նկատելի փոփոխություն է:
Պարզվել է նաև, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի արտաքին քաղաքականության նկատմամբ աջակցությունը հասել է նվազագույն մակարդակի: Պետության ղեկավարի գործողություններին աջակցություն է հայտնել հարցվածերի 38 տոկոսը:







































