«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան իր սաներին կոչ է անում չթուլանալ Իսպանիայի Արքայի Գավաթի խաղարկության` «Ալավես»-ի դեմ հանդիպումից առաջ:
«Կապտանռնագույններ»-ը հանդես են գալու առանց Վիկտոր Վալդեսի, Խորդի Ալբայի, Պեդրոյի, Չավիի և Լիոնել Մեսսիի, ովքեր հանգստանալու հնարավորություն են ստացել: Սակայն Տիտո Վիլանովան նշում է, որ առաջիկա հանդիպումն այնքան էլ հեշտ չէ և իր սաներին կոչ է անում նախապատրաստվել ամենայն լրջությամբ:
«Առաջիկա հանդիպումը պետք է գնահատել ըստ արժանվույն: Լավ գիտեմ մրցակից թիմի մարզչին և ծանոթ եմ նրա աշխատաոճին: 10 հանդիպումներում «Ալավես»-ն ընդամենը 4 գոլ է բաց թողել: Այնպես որ այս թիմը պաշտպանության հիանալի օղակ ունի»,- ասել է Վիլանովան:






































