Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը մոծակներին համարել է երկրագնդի ամենամահացու էակներ, ասվում է նրա անձնական բլոգում հրապարակված գրառման մեջ:
Այնտեղ ներկայացված է նաև ինֆոգրաֆիկա, որի համաձայն՝ մոծակներն ամբողջությամբ արդարացնում են Գեյթսի տված բնութագրումները:
Խոսքն այն մասին է, որ մալարիա հիվանդությունը տարածող մոծակները տարեկան սպանում են 700 հազար մարդու, այն դեպքում, երբ օձերն ու կոկորդիլոսները՝ 50 հազար ու 1000 համապատասխանաբար:
«Գոյություն ունի մոծակների մոտ 2,5 հազար տեսակ: Նրանք ապրում են ամենուր, բացի Անտարկտիկայից, ու դրանք բոլորը վտանգավոր են մարդու համար»,- գրում է Microsoft-ի հիմնադիրը:
Գեյթսը պնդում է, որ մոծակները, որոնք պատկանում են Anopheles gambiae տեսակին, մոլորակի ամենագլխավոր մարդասպաններն են, քանի որ հենց նրանք են տարածում մալարիան:








































