Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի օրը կրկին ցավակցական հայտարարությամբ է դիմել Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին:
«Ամերիկայի Ձայն»-ի փոխանցմամբ՝ վարչապետ Էրդողանը, երեքշաբթի օրը հանդես գալով Թուրքիայի խորհրդարանում, ասել է, թե «Թուրքիան ցանկանում է կառուցել խաղաղության և բարեկամության ապագա»:
«Մենք այս ճանապարհով կանցնենք այն բոլորի հետ, ով ցանկանում է անցնել այն մեզ հետ: Ես կրկին ցանկանում եմ իմ ցավակցություն հայտնել Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիներին, ովքեր իրենց կյանքը կորցրել են 99 տարի առաջ, և մենք աղոթում ենք, որ Աստված թույլ չտա, որ որևէ պետություն ենթարկվի նման տառապանքների», – ասել է Էրդողանը՝ դիմելով Թուրքիայի խորհրդարանին:
«Հուսով եմ, որ հայկական պետությունը և կառավարությունը կտեսնեն մեր կողմից ձեռնարկվող վճռական քայլերը և կձեռնարկեն նման խիզախ և համարձակ քայլեր, որոնք մենք ակնկալում ենք նրանցից», – շեշտել է Թուրքիայի վարչապետը:
Թուրքիայի վարչապետի կողմից Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի նախօրեին արված հայտարարությանն անդրադարձ են կատարել ամերիկահայ կազմակերպությունները:
Ամերիկայի հայկական համագումարը, որի հայտարարության համաձայն Թուրքիայի վարչապետ Էրդողանն, այնուամենայնիվ, չի ճանաչել Հայոց ցեղասպանությունըն նշել է, որ նա «միաժամանակ նոր շերտեր ավելացնելով պաշտոնական Անկարայում սկիզբ առնող ժխտմանը»:
Մանրամասները՝ «Ամերիկայի Ձայն»-ում









































