Ադրբեջանական բանակի «N» զորամասում տեղի է ունեցել հերթական զինված միջադեպը՝ հայտնում է haqqin.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:
Անվտանգության կանոնները խախտելու հետևանքով զորամասի զինվոր Ջավիդ Միրզոևը պատահաբար կրակել է իր ծառայակից Նասիմի Ռուստամովի վրա:
Ռուստամովը հրազենային վնասվածքով հոսպիտալացվել է: Նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Փաստով հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն:







































