Porsche Engineering-ը կմասնակցի «Շարասյուն» նախագծին, որը նախատեսում է ստեղծել ռուսական արտադրության ավտոմեքենաներ պետության առաջին դեմքերի տեղափոխման համար: Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին:
«Նախագծումը կանցկացվի մեկ փուլով: Porsche Engineering-ի խնդիրն է նախագծված մոդելը հարմարեցնել արտադրությանը և գտնել այն տեխնոլոգիական լուծումները, որոնցից պետք է օգտվենք՝ դրանք հարմարեցնելով արտադրության պայմաններին»,- հստակեցրել է նախարարը:







































