Գերմանիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից մնացած ստորգետնյա ապաստարանը բացվել է աշխարհի վերջից փրկվել ցանկացողների համար, հաղորդում է Die Welt-ը:
Պարբերականը գրում է, որ նոյեմբերի 21-ից կբացեն «Մաժինոյի գծի» բունկերներից մեկը:
«Շուրջ 30 մարդ մեզ դիմել են տեղեկություն ստանալու համար, խոսում էին բավական խելամիտ, և նրանցից ոչ ոք հոգեկան հիվանդի տպավորություն չէր թողնում»,- պատմել է բունկերի պատասխանատու Մարկ Հալթերը:
Բունկերի այցելուներին առաջարկում են բլիթներ և գլինտվեյն: Անհրաժեշության դեպքում բունկերի գործունեության ժամկետը կերկարացվի:









































