Աղջիկները, ում ծաղրում են գեր լինելու համար, իրականում, արդյունքում գիրանում են, ասվում է գիտական JAMA Pediatrics ամսագրում հրապարակված ամերիկացի գիտնականների հոդվածում:
Մասնավորապես, դա վերաբերում է այն աղջիկներին, ում գեր են անվանում 10-15 տարեկան հասակում:
Գիտնականներին հաջողվել է պարզել այն օրինաչափութկունը, որի համաձայն այս աղջիկները արդեն 19 տարեկան հասակում տառապում են ավելորդ քաշից:
Ուսումնասիրողները ենթադրում են, որ դա տեղի է ունենում ոչ միայն գիրության նկատմամբ աղջիկների հակվածության, այլև հոգեբանական ֆակտորի պատճառով:
Մասնավորապես, քաշի ավելացունը բացատրվում է կորտիզոլ գենի ակտիվությամբ, որը օրգանիզմում կարգավորում է ածխաջրածնային փոխանակությունը, ինչպես նաև մասնակցում է սթրեսային արձագանքներին:









































