Քենիայի նախագահ Ուհրու Քենիաթան ստորագրել է օրենք, որը տղամարդկանց թույլ է տալիս անսահմանափակ քանակությամբ կանայք ունենալ: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
«Ամուսնությունը տղամարդու և կնոջ կամավոր կապն է, անկախ այն բանից՝ դա մոնոգամ, թե պոլիգամ կապ է»,-ասվում է նախագահի հայտարարությունում:
Չնայած փաստաթուղթը հակասում է Քենիայում արդեն գոյություն ունեցող օրենսդրությանը` դեռևս մարտին երկրի խորհրդարանն աջակցել է դրան: Համաձայն նոր օրենքի` կրկին ամուսնանալու համար տղամարդում անհրաժեշտ չի լինի իր մեկ այլ կնոջ համաձայնությունը:
Քենիայում ամուսնության համար միակ արգելքն այժմ 18 տարեկանից ցածր լինելն է:









































