«Ֆիորենտինա»-ի սեփականատեր Անդրեա Դելա Վալեն, ով հայտնի է «Յուվենթուս»-ի նկատմամբ իր ատելությամբ, հայտարարեց, որ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան թուրինյան ակումբի հաշվից ևս մեկ տիտղոս պետք է հանի.
«1982թ սկուդետոն նույնպես մեզ է պատկանում, սակայն «Յուվե»-ն այն խլել է մեզնից: Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան պետք է նրանց ևս մեկ անգամ զրկի տիտղոսից:
Ընթացիկ մրցաշրջանում նույնպես մրցավարները կողմնակալ են «Յուվե»-ի հանդիպումների ժամանակ: Կարգապահական կոմիտեն պետք է ուշադրություն դարձնի այս փաստի վրա»:







































