Վրաստանում չեղյալ են հայտարարել Ոստիկանության օրվա տոնակատարությունների ամսաթիվը: Միխեիլ Սաակաշվիլիի նախաձեռնությամբ Ոստիկանության օրը 2010 թվականից նշվել է մայիսի 6-ին: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Նախկին նախագահի համապատասխան կարգադրության չեղյալ հայտարարման մասին հրամանը, որն արժանցել է կառավարության հավանությանը, ստորագրել է Վրաստանի ներկայիս նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:
Մասնագիտական տոնը տեղափոխվել է և կնշվի մայիսի 30-ին:
Ոստիկանության օրվա նախկին ամսաթիվը համընկել է Գիորգոբայի՝ երկրի հովանավոր սուրբ Գեորգիի տոնի հետ: Այդ համընկնումը սկզբում դժգոհություն է առաջացրել հասարակության շրջանում:









































