Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը հայտարարել է, որ թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի հետ հիանալի են համագործակցում խաղադաշտում: Հիշեցնենք` Բեյլի` «արքայական ակումբ» տեղափոխությունից առաջ շատերը վստահ չէին, որ դա նպատակահարմար է և չէին բացառում, որ երկու ֆուտբոլիստների միջև կարող են խնդիրներ ծագել:
«Ես հիանալի հարաբերություններ ունեմ Քրիշտիանուի հետ: Շատ ենք զրուցում միմյանց հետո: Ընդհանրապես, մեր թիմում բոլորը հարգում են միմյանց»,- ասել է Բեյլը:
Հիշեցնենք, որ այսօր` ապրիլի 29-ին Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում «Ռեալ»-ը Մյունխենում կանցակցնի «Բավարիա»-ի դեմ պատասխան հանդիպումը:






































