Ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին:
«Ղարաբաղյան հակամարտությունը տարածաշրջանի անվտանգության, կայունության ու զարգացման համար ամենամեծ սպառնալից գործոնը: Մեր երկիրը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, ուշադիր հետևում է հակամարտության կարգավորման գործընթացին:
Մենք մշտապես բոլոր մակարդակներում, բոլոր հարթակներում հայտնում ենք մեր դիրքորոշումը՝ կապված խնդիրն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում լուծելու ուղիների փնտրտուքի հետ: Թուրք ժողովուրդը մշտապես Ադրբեջանի կողքին է: Ինչպես Գաբալա կատարած այցի ժամանակ հայտարարեց մեր հարգարժան վարչապետը, մենք այսուհետ նույնպես կգտնվենք ձեր կողքին: Այլ կերպ չի էլ կարող լինել»:









































