Քիչ առաջ ԱԺ նախագահի ընտրությանը քվեարկելու եկավ ԱԺ նախագահի ինքնաառաջադրված թեկնածու Հրանտ Բագարտյանը: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ ոչ մի ակնկալիք չունի, և սա ձևական բնույթ է կրում: Աջակցության ակնկալիք չունի ոչ մի կուսակցությունից, բայց ինքնաառաջադրվել է բոլորի համար, որպեսզի հետագայում չասեն, որ ՀՀԿ-ին ընդդիմադիր ոչ ոք չկա:
Դիմելով լրագրողներից մեկին՝ Բագրատյանն ասաց. «Առաջադրվել եմ քո և քո երեխաների համար»: Նա չցանկացավ մեկնաբանել, թե ինչու իր խմբակցությունն իրեն չաջակցեց:
Հավելենք, որ ավելի ուշ քվեարկության եկավ ՀՀԿ-ից առաջադրված Գալուստ Սահակյանը:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի










































