Ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսին չեն ձերբակալել, այլ ամբողջ գիշեր ապօրինաբար հարցաքննել են: Երեկ Turan գործակալությունը հաղորդում էր, որ նրան ձերբակալվել են ամուսնու՝ կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսի հետ միասին, երբ նրանք պատրաստվում էին մեկնել Դոհա, իսկ այնտեղից՝ Վիլնյուս՝ մասնակցելու միջազգային համաժողովի:
Ադրբեջանական Obyektiv TV հեռուստաընկերության յութուբյան էջում տեղադրվել է մի տեսանյութ, որում Լեյլա Յունուսը պատմում է, թե ինչպես են երեկ ժամը 23:00-ից օդանավակայանում իրենց ապօրինաբար հարցաքննել և փորձել բերման ենթարկել: Նա նշել է, որ այդ գործողությունների հետևանքով իր ամուսնու առողջական վիճակը վատացել է, և նրան տեղափոխել են հիվանդանոց:
Տեսագրությունն արվել է այսօր վաղ առավոտյան:










































