Ֆելիպե Քրուզը Մայամիից ոչ հեռու գտնվող Պոմպանո Բիչ քաղաքում որոշել է բանկ կողոպտել: Գլխին դնելով կեպին՝ նա մոտեցել է գանձապահի պատուհանին և նրան ներկայացրել ձեռագիր գրված երկտողը. «Ինձ տվեք գումարները: Ազդանշանային համակարգին ձեռք չտաք: Արա՛գ»,- գրված էր այնտեղ: Այս մասին գրում է The Independent-ը:
Քրուզը, սակայն, հաշվի չէր առել, որ գանձապահի խցիկի ապակին չի կարող ծակվել փամփուշտից, ուստի գանձապահը սեղմել է ոստիկանություն կանչող կոճակը:
Խուճապի մատնված Քրուզը լքել է բանկը՝ այնտեղ թողնելով սպառնալիքներով երկտողը: Պարզվել է, այն գրված է եղել առցանց ինքնակենսագրականի թղթի մյուս երեսին, իսկ այնտեղ նշված էր աշխատանքի ընդունման հայտարարությունը՝ իր բոլոր տվյալներով, նաև մատնահետքերով:








































