«Քաղաքական թարմություն է թևածել երկրում՝ վարչապետի փոփոխություն և այդ գործընթացից բխող բոլոր հետևանքներով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե ճգնաժամի արդյունքո՞ւմ է, որ նման փոփոխություններ են տեղի ունենում:
Հարցին, թե փաստորեն Գալուստ Սահակյանն ու Հովիկ Աբրահամյանը թարմ դեմքեր են, Վարդապետյանն ասաց․ «Այո, թարմ դեմքեր են, Հովիկ Աբրահամյանը այդ ոլորտում թրծված ղեկավար է, անշուշտ ակնկալում եմ, որ առաջընթաց և ձեռքբերումներ ենք ունենալու: Իսկ Գալուստ Սահակյանն իր կենսագրությամբ պառլամենտական տարեգրության հետ կապված անձ է, որը, կարծում եմ, ԱԺ նախագահի պաշտոնում կկարողանա իր հմուտ հեռատես քաղաքականությունը վարել»:
Մանրամասները՝ տեսանյութում







































