Մոսկվայում ՆԱՏՕ-ի տեղեկատվական բյուրոն կարող են փակել Ռուսաստանի հետ համագործակցությունը դադարեցնելու և կազմակերպության կենտրոնակայանում ռուս դիվանագետների հասանելիությունը սահմանափակելու դաշինքի որոշման պատճառով: Այս մասին հայտնում է Kommersant-ը՝ հղում անելով իշխանական կառույցների աղբյուրներին:
Ռուսաստանի նախագահի վարչակազմի մոտ աղբյուրների տեղեկություններով՝ այդ հարցի վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի ընդունվել: «Սակայն ամեն ինչ տանում է դրան,- ասել է պարբերականի զրուցակիցը:- Դա ինքնաբերաբար թելադրվող պատասխան միջոցառում է, քանի որ ներկայիս իրողություններում ՆԱՏՕ-ի հետ չի ստացվում ընդհանուր լեզու գտնել»:
ՆԱՏՕ-ի տեղեկատվական բյուրոն Մոսկվայում բացվել է 2001-ի փետրվարին՝ Բելգիայի դեսպանատանը կից:









































