Լոնդոնում՝ Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի կառավարությունների աջակցությամբ, կանցկացվի Վիկտոր Յանուկովիչի կառավարման տարիներին Ուկրաինայից գողացված ակտիվների վերադարձման հարցերով երկօրյա ֆորում՝ հայտնում է Financial Times-ը:
Ֆորումը (Ukraine Forum on Asset Recovery՝ UFAR) կանցկացվի երեքշաբթի և չորեքշաբթի:
Ֆորումին կմասնակցեն բրիտանացի 4 նախարարներ, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ԱՄՆ-ից, և ներկայացուցիչներ՝ ավելի քան 20 պետություններից, որոնք պատրաստ են աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի ակտիվների հայտնաբերման ու վերադարձման գործում:
Reuters-ի տվյալներով՝ հանդիպմանը ներկա կլինեն ԱՄՆ գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերն ու Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը:









































