Սերբիայի խորհրդարանը այսօր 198 «կողմ» և 23 «դեմ» ձայնով ընտրել է երկրի նոր կառավարություն՝ Սերբիայի ավանդական առաջադիմական կուսակցության ղեկավար Ալեքսանդր Վուչիչի գլխավորությամբ, հայտնում է RIA Novosti-ն:
Քվեարկությունը տեղի է ունեցել կառավարության ծրագրի շնորհանդեսից հետո, որը Վուչիչը կարդացել է ավելի քան 3 ժամ, և 5-ժամյա բանավեճի արդյունքում:
Քաղաքական գործչի խոսքով՝ Սերբիայի նախարարների կաբինետի առանցքային խնդիրը պետք է լինի պետության տնտեսական առողջացումը:
Սերբիայի առաջադիմական կուսակցությունը համոզիչ հաղթանակ էր տարել վերջին խորհրդարանական ընտրություններում՝ ստանալով 250 մանդատից 158-ը:
Նախարարների նոր կաբինետը բաղկացած կլինի 16 նախարարից՝ մինչ այժմ գործող 17-ի փոխարեն: Սերբիայի փոխվարչապետի պաշտոնը զբաղեցրել է սոցիալիստ Իվիցա Դաչիչը:







































