ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը մտադիր չէ այցելել Կիև, ինչի մասին ավելի վաղ հայտնել էր Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Դեշչիցան, RIA Novosti-ին հայտնել է ԵԱՀԿ մամլո քարտուղար Քեթի Բերթոնը:
«Գլխավոր քարտուղարը չի գնում Կիև»,- ասել է նա:
Ավելի վաղ Դեշչիցան, որը գտնվում է Վատիկանում, Twitter-ում գրել էր, թե Զանիերը այսօր երեկոյան թռչելու է Կիև:
Նրա խոսքով՝ «դա պահանջում էր ԵԱՀԿ դիտորդների ազատ արձակման հետ կապված իրավիճակը»:






































