Կաթոլիկ եկեղեցին ապրիլի 27-ին Հովհաննես XXIII և Հովհաննես Պողոս II պապերին կդասի սրբերի շարքը: Տվյալ միջոցառման անցկացման ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսին կօգնի նրա նախորդը` Բենեդիկտոս 16-րդը: Այս մասին գրում է Associated Press-ը:
Սրբերի շարքը դասելը տեղի կունենա Աստծո ողորմության տոնի ժամանակ, որը հաստատել է Հովհաննես Պողոս II-ը:
Վատիկանում նշում են, որ դա առանձնահատուկ դեպք կլինի, երբ երկու կենդանի հովվապետեր սրբերի շարքը կդասեն երկու հանգուցյալ հովվապետերի:








































