Հայ Դատի Ամերիկայի գրասենյակն իր կայքում հրապարակել է Կոնգրեսի եւ սենատի այն թեկնածուների անունները, որոնք իրենց գործունեության ընթացքում ունեցել են հայանպաստ դիրքորոշում կամ աջակցել են հայանպաստ բանաձեւերին:
Գրասենյակը նրանց գործունեությունը գնահատել է ամերիկյան բարձրագույն կրթական համակարգում ընդունված սանդղակով` ըստ նրանց վարած ակտիվ գործունեության:
Նկատենք, որ թեկնածուների մեջ մեծամասնություն են կազմում Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները:
Թեկնածուների անունները կարող եք գտնել այս կայքում` http://anca.org/press_releases/press_releases.php?prid=1954