«ՈԻԴԱՌ» կուսակցությունը կհասնի խորհրդարանում նախագահի իմփիչմենթի մասին օրենքի ընդունման, որից հետո իմփիչմենթ կնախաձեռնի պետության գործող նախագահի նկատմամբ: Այս մասին հայտարարել է կուսակցության ընտրական շտաբի ղեկավար Վիտալի Կովալչուկը:
«ՈԻԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն կարծում է, որ իր քաղաքական ուժը պետք է Ուկրաինայի նորընտիր խորհրդարանում միավորվի ընդդիմադիր «Բատկիվշինա» և ազգայնական «Ազատություն» կուսակցությունների հետ: Այս մասին նա հայտարարել է այսօր՝ մեկնաբանելով exzit poll-երի նախնական արդյունքները:
Նա ընդգծել է, որ այս փուլում առաջնահերթ հանձնարարություն է ընտրողների «ձայների պաշտպանությունը», դրանց ազնիվ հաշվարկը, որից հետո ընդդիմադիր ուժերի հետ միավորումը:
Ընդ որում՝ Կլիչկոն հաստատել է, որ խորհրդարանում չի տեսնում «իրենց դեմքը ցույց տված» Ռեգիոնների և Կոմունիստական կուսակացությունների հետ քաղաքական համագործակցության հնարավորություն:





































