Ըստ SGAME լրատվականի` Samsung ընկերությունը մտադիր է իր ուժերը փորձել խաղերի արտադրության ոլորտում:
Համաձայն տարածված տեղեկատվության` Samsung-ն իր գործընկերներին հաղորդագրություն է տարածել, որ պատրաստվում է նոր ոլորտ (խաղային) գրավել, ու այդ նպատակով սկսել է վարձել խաղերի դիզայներների և խմբերի ղեկավարների` իր առաջին տարբերակների ստեղծման համար:
Ընկերությունը դեռևս ժխտում է տարածված տեղեկատվությունը, ինչը բնական է, եթե հաշվի առնվի, որ ծրագիրը վերջերս է մեկնարկել: Սակայն հնարավոր է, որ ժխտումն է համապատասխանում իրականությանը, քանի որ չի բացառվում, որ նոր մշակումները նախատեսված են Smart TV հեռուստացույցների կամ պլանշետների ու սմարթֆոնների համար:









































