51-ամյա Ռոլֆ Բուխհոլցը, ով ապրում է Գերմանիայում և աշխատում առաջատար տեխնոլոգիաների ոլորտում, վերջերս ճանաչվել է աշխարհի ամենաշատ փիրսինգներ ունեցող տղամարդը: Նա գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:
Բուխհոլցի մարմնի վրա հաշվել են 453 զարդ. 94-ը՝ շրթունքներին, 25-ը` ունքերին, 8-ը` քթի մեջ և 278-ն՝ ինտիմ հատվածներում: Բացի դրանից, նրա գրեթե ողջ մարմինը նկարազարդված է և գլխին էլ երկու իմպլանտ է արված` կոտոշիկների տեսքով:
Ռոլֆը փիրսինգով սկսել է հետաքրքրվել 11 տարի առաջ, սակայն նա դեռ երկար ճանապարհ ունի անցնելու՝ աշխարհի ամենաշատ փիրսինգներ ունեցող կնոջը հասնելու համար։ Վերջինս 6000 զարդարանք ունի:







































