Իրանը ծրագրում է այս տարի օգտակար հանածոների արդյունահանումը հասցնել 390 մլն տոննայի: Տարին Իրանում կավարտվի մարտի 20-ին, հայտնում է IRNA գործակալությունը` հղում անելով Իրանի արդյունաբերության և առևտրի նախարար Մեհդի Ղազանֆարիին:
«Անցած տարի արդյունահանման ծավալը կազմել է 340 մլն տոննա»,- ասել է Ղազանֆարին:
Նախարարի խոսքով` ըստ կանխատեսումների, օգտակար հանածոների տարեկան արդյունահանումը ազգային զարգացման հնգամյա պլանի վերջին տարում (2015 թ) կհասնի 570 մլն տոննայի:
Իրանում է տեղակայված համաշխարհային հանքային պաշարների 3 տոկոսը: Երկրում կա բնական հանածոների 68 տեսակ: Երկրում արդյունահանում են, մասնավորապես, ածուխ, ավազ, մանրախիճ, քիմիական հանքանյութեր և աղ: Իրանն աշխարհում ունի ցինկի ամենախոշոր պաշարները, իսկ պղնձի հանքավայրերով աշխարհում երկրորդն է:









































