«Դեմոկրատական շարժումն» անցնում է բարեփոխումների և սեփական կուսակցական կառույցների, տարածաշրջանային և շրջանային կազմակերպությունների ուժեղացման: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է շարժման ղեկավար Նինո Բուրջանաձեն:
«Կարծում ենք` հնարավորություն կա, որ երկիրը նորմալ քաղաքական կյանքի ռիթմի վերադառանա: «Դեմոկրատական շարժումն» իր պատմության ընթացքում առաջին անգամ հնարավորություն է ստանում աշխատելու նորմալ քաղաքական միջավայրում` առանց ճնշման, քաղաքական շանտաժի ու զրպարտության»,- նշել է Բուրջանաձեն:









































