Tuesday, 30 06 2026
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան

Լուկաշենկոյի նախկին մրցակիցը ապաստան է խնդրել Մեծ Բրիտանիայից

Բելառուսի նախագահի նախկին թեկնածու, ընդդիմադիր Անդրեյ Սաննիկովն ապաստան է խնդրել Մեծ Բրիտանիայից: Քաղաքական գործիչը, որը գլխավորում է «Եվրոպական Բելառուս» շարժումը, այդ որոշումը բացատրել է, նրանով, որ իրեն ազատազրկում է սպառնում:

«Ինձ համար դա հեշտ որոշում չէ: Սակայն, հավատացեք, այլ ելք չկա: Կա՛մ կրկին բանտում ենթարկվել խոշտանգումների և ծաղրուծանակի, կա՛մ նստել ձայնը կտրած»,- հայտարարել է Սաննիկովը: Նա նշել է, որ արտասահմանում կշարունակի քաղաքական գործունեությունը և կփորձի հասնել այն բանին, որ Բելառուսում ժողովրդավարության հաստատման կոնկրետ միջոցառումներ ձեռնարկվեն:

Նախագահի նախկին թեկնածուն կարծիք է հայտնել, որ իր հեռանալը կնպաստի իր կնոջ և որդու իրական ազատությանը, որոնք «Լուկաշենկոյի վարչակարգի պատանդն են»:

Սաննիկովի կինը՝ ընդդիմադիր լրագրողուհի Իրինա Խալիպը, հայտարարել է, որ չի պատրաստվում մեկնաբանել իրավիճակը: «Այս փուլում այդպես ավելի անվտանգ է մեր ընտանիքի համար»,- ասել է նա:

Անդրեյ Սաննիկովը նախկինում զբաղեցնում էր Բելառուսի փոխարտգործնախարարի պաշտոնը: 1996 թ. նա հրաժարական տվեց՝ բողոքելով նախագահի լիազորություններն ընդլայնած հանրաքվեի դեմ: Հրաժարականից հետո նա սկսեց զբաղվել ընդդիմադիր գործունեությամբ՝ դառնալով «Եվրոպական Բելառուս» շարժման հիմնադիրներից մեկը:

2010 թ. նախագահական ընտրություններից հետո Սաննիկովն ու նրա կինը ընտրությունների կեղծված արդյունքների դեմ կազմակերպված ցույցի ժամանակ ձերբակալվեցին: Ավելի ուշ նախագահի թեկնածուն դատապարտվեց 5 տարվա, իսկ նրա կինը՝ 2 տարվա ազատազրկման։

2012 թ. գարնանը Սաննիկովին ներում շնորհվեց: Նրա կինն այժմ գտնվում է Մինսկում: Դատարանի որոշմամբ նրա իրավունք չունի լքել քաղաքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում