Friday, 03 07 2026
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է

Մի շարք շուկաներում կրիմինալ կա. Արմեն Պողոսյան

Հայաստանի տնտեսական ակտիվության այս տարվա 7.7 տոկոսանց աճը վատ ցուցանիշ չէ, բայց խնդիրն այն է, որ պետք է բնակչությունն իր մաշկի վրա զգա այդ աճը. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Նա նշեց, որ Ազգային վիճակագրական ծառայությունը պետք է առանձնացնի 20-25 տեսակի ամենաանհրաժեշտ ապրանքներն ու ծառայությունները և դրանց շրջանակում հաշվարկի գնաճը:

«Պետք է տեսնենք` որքանով է առաջին անհրաժեշտության ապրանքի թանկացումն ազդում սպառողական զաբյուղի վրա, քանի որ ընդհանուր հաշվարկի ժամանակ շատ աճպարարություններ կան»,- ասաց նա:

Արմեն Պողոսյանի խոսքով` այսօր երկրում ունենք 45 տոկոս աղքատ բնակչություն, որին մատչելի չէ նորմալ սնունդը, հեռախոսվ խոսելն ու տրանսպորտից օգտվելը: «Աղքատ խավի սննդկարգում գերակշռում են հացն ու կարտոֆիլը, ինչը առողջ սնունդ չէ հատկապես երեխաների համար»,- ընդգծեց նա:

Սպառողների միության նախագահը ծաղր է համարում նվազագույն աշխատավարձը 32,500-ից 35,000 դրամ սահմանելը: Նա նշեց, որ մի կողմից կառավարող կուսակցությունն ասում է, թե չունեն հնարավորություն` բարձրացնելու աշխատավարձերը, բայց մյուս կողմից էլ չունեն հստակ ժամանակացույց, թե երբ պետք է նվազագույն աշխատավարձի չափը հասնի կենսապահովման սպառողական զամբյուղին և մի բան էլ գերազանցի զաբյուղի չափը:

Ըստ բանախոսի` հացը, շաքարավազն ու մնացած առաջնահերթ անհրաժեշտության ապրանքները թանկանում են կրիմինալ ձևով: Սպառողների միությունը նամակով դիմել է նախագահի վերահսկողական ծառայությանը` խնդրելով համատեղ ստուգայցեր կազմակերպել և կրիմինալ թանկացումների դեմն առնել: Արմեն Պողոսյանի համոզմամբ` մի շարք շուկաներում իրոք կրիմինալ կա, օրինակ` շաքարավազի հետ ջուր են խառնում և վաճառում մարդկանց:

Անդրադառնալով գազի գնի խնդրին` սպառողների իրավունքների պաշտպանը նշեց, որ գազի գնի թանկացումը կանդրադառնա հացի և մնացած սննդամթերքի գնի բարձրացման վրա: «Գազի գինը որոշվում է Կրեմլում, մենք գրեթե չեն կարող որևէ ազդեցություն ունենալ դրա վրա: Մենք պետք է մտածենք, թե ինչ ունի մեր երկիրը դրան հակազդելու և այդ գինը կոմպենսացնելու համար»,- ասաց նա` հավելելով, որ իշխանությունները ձգձգում են, որպեզի սեզոնի ավարտից և ընտրություններից հետո թանկացնեն գազի գինը:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում