Մեկ տարի տևած վերանորոգումից հետո Նյու Յորքի բնակիչները և հյուրերը կրկին հնարավորություն ունեն բարձրանալու Ազատության արձանի թագի վրա:
Արձանի ներսում տեղի ունեցած վերանորոգումից հետո հայտնվել է երկու նոր աստիճան և երկու նոր վերելակ, որոնցից մեկը նախատեսված է սահմանափակ հնարավորություն ունեցող մարդկանց համար: Թագի պատուհաններից Նյու Յորքով կարող է հիանալ միաժամանակ տասը մարդ: Դա անելու համար անհրաժեշտ է նախնական գրանցվել և գնել տոմսեր:









































