«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը 56 տարեկան է, բայց նկարներում նրա գլխին սպիտակ մազ չի երևում: Հմուտ վարսավիրները վստահեցնում են, որ այդ տարիքում անհնար է սպիտակ մազեր չունենալը և հավատացնում են, որ ԲՀԿ ղեկավարը ներկում է իր մազերը:
Տարիներ առաջ էլ տեղեկություններ տարածվեցին, որ նա ճաղատ է, բայց Մոսկվայում այցելել է հատուկ կլինիկաներ և գլխի ճաղատ հատվածին մազեր է կրակել: Ի դեպ, այդ ժամանակ ասում էին, թե գլխին մազեր է կրակել նաև նրա խնամի Հովիկ Աբրահամյանը: Սակայն հատկապես այս տարի նկատելի է, որ Հ. Աբրահամյանի մազերը քչացել են: Նույն վարսավիրները կարծում են, որ պարզապես Հ. Աբրահամյանի սեփական մազերը թափվել են, մնացել են կրակած մազերը:
Երեկ «Առաջին լրատվական»-ը փորձեց Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակից ճշտել, թե արդյոք ԲՀԿ ղեկավարը ներկո՞ւմ է իր մազերը: Վերջինս լսեց հարցը և ասաց, որ լրագրողական պրոֆեսիոնալիզմի ու կոռեկտության սահմաններն անցնող հարցերին սկզբունքորեն չի պատասխանում:









































