Գորիում պահանջում են վերականգնել Իոսիֆ Ստալինի հուշարձանը, որն ավելի վաղ ապամոնտաժվել էր և տեղափոխվել թանգարան: Տեղի բնակիչները սկսել են ստորագրահավաք իրականացնել այս կապակցությամբ:
Նախաձեռնող խումբը դիմելու է տեղի իշխանություններին երկուշաբթի օրը: Ինչպես հայտնել է խմբի ներկայացուցիչ Շալվա Տլաշաձեն, ստորագրահավաքը կավարտվի մինչև շաբաթվա վերջ:
«Մեզ անհրաժեշտ է առնվազն 1200 ստորագրություն: Մեր գլխավոր պահանջը լինելու է ստեղծել աշխատանքային խումբ, որը պետք է հետևի, որպեսզի հուշարձանը չվաճառվի կամ չփոխանցվի ուրիշ մեկին»,- նշել է ներկայացուցիչը:
Տլաշաձեի տեղեկատվության համաձայն` հուշարձանը չի վաճառվել, սակայն այն ցանկանում է ձեռք բերել մասնավոր հավաքորդ և պատրաստ է դրա համար վճարել 17 հազար դոլար:







































